Արցախի ՄԻՊ․ Ադրբեջանը բազմաթիվ հայ ռազմագերիների թաքցնում է ԿԽՄԿ-ից30 նոյեմբերի 2020 - 11:58 AMT PanARMENIAN.Net - Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտնում է, որ, հիմնվելով իրենց հավաստի տվյալների և վերլուծության վրա, Ադրբեջանը բազմաթիվ հայ ռազմագերիների է թաքցնում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեից և հարազատներից։ Նա թվիթերյան իր էջում նշել է, որ գոյություն ունեն նրանց նկատմամբ ազգային պատկանելիության հիմքերով անմարդկային վերաբերմունքի բազմաթիվ վիդեո ապացույցներ: «Միջազգային դիտորդական բոլոր մարմինները պետք է կանխեն այնտեղի խոշտանգումները և պատերազմական հանցագործությունները»,- գրել է նա՝ դիմելով ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդին և Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեին։ Ավելի վաղ Արցախի ՄԻՊ-ը հայտնել էր, որ 50-60 հայ ռազմագերի կա, սակայն հայտնի է նրանցից մոտ 30-ի ինքնությունը, բացի այդ, սպանվել է գերության մեջ գտնվող 11 քաղաքացիական։ Բեգլարյանի խոսքով՝ Ադրբեջանն ակնհայտ ժամանակ է ձգում՝ մարմինների և գերիների փոխանակման առնչությամբ՝ փորձելով հայերի շրջանում հոգեբանական տառապանքներն ավելի խորացնել։ Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը Լեռնային Ղարաբաղում թուրք-ադրբեջանական ուժերի սանձազերծած պատերազմ է ընթացել։ Այն ավարտվել է նոյեմբերի 10-ի ՀՀ, ՌԴ, Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությամբ։ Այդ հայտարարության կետերից մեկով կողմերը պետք է փոխանակեն զոհվածների մարմիններն ու գերիներին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայնել է, որ գերիների փոխանակումը կկատարվի մարմինների փոխանակումից հետո։ Այդ գործընթացը սկսված է։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀԿԵ–ն պարզում է աղետի գոտում վնասի չափը, վերականգնման աշխատանքներ տանում Իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումն ու կապը Fast Shift-ի օգտատերերը կարող են վճարել ՃՈ տուգանքները հավելվածում Հնարավոր է իրականացնել նաև կայանման համար նախատեսված կարմիր գծերի վճարումները Փոխվարչապետ Գրիգորյանը մասնակցում է ԵՏՀ խորհրդի նիստին Նա նախագահել է նիստը Ասողիկ աբեղա Կարապետյան․ Վարչապետի մեկնաբանությունն անպարկեշտ է, ավելին՝ անհեթեթ Նա նշել է, որ ոչ ոք իրավունք չունի խոչընդոտելու կամ կանգնեցնելու Ամենայն Հայոց հայրապետի շարժն ու այցը |