Արա Աբրահամյան․ Պուտինն անձամբ է զբաղվում Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարցով30 նոյեմբերի 2020 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ֆեյսբուքյան տեսաուղերձում հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է զբաղվում Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարցով։ Աբրահամյանը հավելել է, որ պարտավոր ենք զբաղվել գերիների հարցով և ինքն անձամբ ևս զբաղվում է դրանով։ Նա տեղեկացրել է, որ հանդիպում է ունեցել այդ հարցով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հետ։ Բացի այդ, ՌԴ նախագահին նամակով դիմել է Ռուսաստանի հայերի միությունը։ «Երբ ՌԴ նախագահն է զբաղվում է այդ հարցով, դա շատ ազդեցիկ է, բայց մենք պետք է հետևողական լինենք, անընդհատ հսկենք, հետևենք ընթացքին և համառ լինենք, որ խնդիրը լուծվի»,- ասել է Աբրահամյանը։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Ադրբեջանն ակնհայտ ժամանակ է ձգում մարմինների և գերիների փոխանակման հարցում։ Բեգլարյանն ասել է, որ իրենց վերլուծությամբ՝ ադրբեջանական կողմում մոտ 50-60 ռազմագերի կա: «Բայց մոտ 30-ի ինքնությունն ենք կարողացել պարզել»,-ասել էր նա։ Նրա խոսքով՝ ապացույցներ կան, որ գերիներին պատկերող ռազմական հանցագործությունների տեսանյութերն ու լուսանկարներն Ադրբեջան պետության ուղիղ կազմակերպման և վերահսկողության հետևանք են: Դրանք հրապարակող էջերն ադրբեջանական պետական մարմինների հետ են կապված։ ՀՀ, ՌԴ, Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարության կետերից մեկով կողմերը պետք է փոխանակեն զոհվածների դիերն ու գերիներին։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |