Ջալալ Հարությունյանը 2-3 օրում դուրս կգրվի

Ջալալ Հարությունյանը 2-3 օրում դուրս կգրվի

PanARMENIAN.Net - Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի առողջական վիճակում դրական շատ մեծ առաջընթաց կա` ամենայն հավանականությամբ, առաջիկա 2-3 օրվա ընթացքում նա դուրս կգրվի հիվանդանոցից և բուժումը կշարունակի ամբուլատոր պայմաններում։ Այդ մասին տեղեկացրել է ՀՀ պաշտպանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը, գրում է Panorama.am-ը։

«Որոշակի բուժման կուրս կա, որ պետք է անցնի, և ամեն ինչ լավ կլինի»,- նշել է Ալթունյանը:

Ջալալ Հարությունյանը վիրավորում էր ստացել մարտական դիրքում։ Հոկտեմբերի 27-ին Արցախի նախագահի հրամանագրով գեներալ-լեյտենանտ նա ազատվել էր Արցախի պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---