Փաշինյանի ֆեյսբուքյան էջի Like-երը 35,000-ով նվազել են30 նոյեմբերի 2020 - 13:45 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինայնի ֆեյսբուքյան էջի հավանումների թիվը մի քանի օրում մոտ 35,500-ով նվազել է՝ մոտ 757,000-ից հասնելով 721,418-ի (նոյեմբերի 30-ի՝ ժ. 13:30-ի դրությամբ)։ Փաշինյանի էջի հավանումները պակասել են սոցցանցերում օգտատարերերի կողմից իրակնացվող ֆլեշմոբի պատճառով, որով կոչ է արվում չհետևել վարչապետի էջին, պահանջել վերջինիս հրաժարականը։ Փաշինյանին էջին շարունակում է հետևել 1 մլն-ից ավելի մարդ։ Վարչապետը Facebook-ի հայկական տիրույթում ՀՀ-ում ամենաակտիվ քաղգործիչներից մեկն է։ Փաշինյանը դեռ 2018-ի հեղափոխությունից առաջ ուղիղ եթերներով ու գրառումներով կիսվում էր իր ու քաղաքական թիմի գործունեությամբ։ Հեղափոխության ընթացքում ևս սոցցանցի էջն ակտիվորեն օգտագործվում էր՝ դառնալով մոբիլիզացիոն գործիք՝ ցույցերի ու հավաքների կազմակերպման համար։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳ փոխնախարար․ ՀՀ-ն բարձր է գնահատում Ֆրանսիայի Սենատի հետևողական աջակցությունը Կարևորվել է երկու երկրների միջև առկա խորհրդարանական սերտ փոխգործակցությունը Բայրամով․ Ադրբեջանը հանդես է գալիս ՀՀ հետ երկկողմ բանակցությունների օգտին Նա ասել է, որ սահմանազատման վերջին պայմանավորվածությունը վկայում է, որ դա առավել արդյունավետ գիծն է Կուպման․ Եվրահանձնաժողովը պատրաստ է նպաստել ՀՀ կառավարության առաջնահերթությունների իրականացմանը Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար․ Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա Նա քննադատել է ադրբեջանցի իրավապաշտպան Անար Մամեդլիի ձերբակալությունը Բաքվում |