Բաքուն մտադիր է մինչև ՀՀ սահման ճանապարհ կառուցել՝ դեպի Նախիջևան շարունակելու ակնկալիքով30 նոյեմբերի 2020 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը մտադիր է ավտոճանապարհ կառուցել մինչև ՀՀ սահման՝ Բաքվի հսկողության տակ անցած Արցախի տարածքով։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ավտոճանապարհների պետական գործակալության մամուլի ծառայության ղեկավար Անար Նաջաֆլին՝ հավելելով, որ հետագայում այն կարող է շարունակվել ՀՀ տարածքով դեպի Նախիջևան։ «Նոր ճանապարհը Հորադիզ-Մինջևան-ՀՀ սահման ավտոմայրուղին է, որի նախագծման աշխատանքներն արդեն սկսվել են»,- ասել է նա, գրումէ ՏԱՍՍ-ն ադրբեջանական Trend-ին հղումով։ Ավելի վաղ հայտարարվեց, որ Ադրբեջանում մեկնարկում է Բաքվի տիրապետության տակ անցած Ֆիզուլիի շրջանից ավտոմայրուղու կառուցումը մինչև Շուշի, որի երկարությունը կկազմի 101․5 կմ։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |