Քերոբյան․ Փաշինյանին միշտ էլ հավատացել եմ, նախարար դառնալու առաջարկն ընդունել եմ, քանի որ ուզում եմ ազգին ծառայել30 նոյեմբերի 2020 - 19:05 AMT PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ նախարարի պաշտոնը զբաղեցնելուն համաձայնել է, քանի որ ուզում է «ծառայել ազգին»։ Նա նշել է, որ բանակի հետ կապված բազմաթիվ մտահոգություններ ունի, այդ պատճառով էլ ընդունել է նախարար դառնալու առաջարկը, «որպեսզի զարգացնենք տնտեսությունն ու բանակը», փոխանցում է Factor.am-ը: Քերոբյանն արձագանքել է հարցին, թե ինչու էր պատերազմի ընթացքում հայտարարում, «որ տասնամյակներով խաբել են՝ ասելով, որ մեր բանակն ուժեղ է, մարտունակ է», իսկ դրանից հետո ընդունել նախարար դառնալու առաջարկը։ «Ես ուզում եմ ծառայել իմ ազգին: Ես Նիկոլ Փաշինյանին միշտ էլ հավատացել եմ»,- ասել է նա՝ հավելելով նաև, որ իր խոսքն այդ ժամանակ ամբողջությամբ չի ներկայացվել։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |