Լավրով. Գերիների փոխանակման միտումնավոր ձգձգում չկա, պետք է հստակ ցուցակներ կազմել 2 դեկտեմբերի 2020 - 10:18 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը չի տեսնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության մանակիցների կողմից ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակման միտումնավոր ձգձգում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ հավելելով, որ կան օբյեկտիվ դժվարություններ այդ հարցում, գրում է ՏԱՍՍ-ը։ Ըստ նրա` նաև կարևոր է, որ երկու կողմի հրամանատարները հստակեցնեն առկա վիճակն այդ հարցում՝ «անհետ կորած անձանց հստակ ցուցակներ ներկայացնելով, որպեսզի հնարավոր լինի առավել կոնկրետ զբաղվել դրանով»։ Լավրովը հավելել է, որ որոնման աշխատանքները բարդ են՝ հաշվի առնելով տեղանքի ռելիեֆը, մարտական գործողությունների բնույթն ու անհետ կորածների հստակ ցուցակների բացակայությունը։ Ըստ Լավրովի` ռուս խաղաղապահների գլխավոր խնդիրներից մեկը ԼՂ-ում հենց աջակցությունն է ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակմանը։ Եվ, ըստ նրա, արդեն իսկ մի շարք քայլեր ձեռնարկվտել են այդ ուղղությամբ։ Նա նշել է, որ ԿԽՄԿ աշխատակիցները, որոնք տարհանվել էին Լեռնային Ղարաբաղից, արդեն վերադարձել են Ստեփանակերտ և կազմակերպությունը մտադիր է իր անդամների քանակը հասցնել 400-ի, իսկ Արցախում ֆինանսավորման հայտը՝ մինչև 45 մլն շվեյցարական ֆրանկի։ Ռուս խաղաղապահները կաջակցեն նրանց։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |