ՀՀ-ում կորոնավիրուսի 1264 նոր դեպք կա և 43 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 1264 նոր դեպք կա և 43 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում դեկտեմբերի 2-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 137,231-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1264-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Մահվան ևս 43 դեպք է գրանցվել, որից 35-ը՝ կորոնավիրուսից, 8-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2228 դեպք կա, այլ պատճառով՝ 567։

Ապաքինվել է ևս 1430 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 111,795 է։ Փաստացի բուժվողների թիվը 22,641 է։

Մեկ օրում թեստավորվել է 3375 մարդ, ընդհանուր առմամբ, 515,992 թեստ է արվել:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---