ԱԱԾ-ն նոյեմբերի 10-ի զանգվածային անկարգությունների նպատակը համարում է սահմանադրական կարգի տապալումը 2 դեկտեմբերի 2020 - 11:34 AMT PanARMENIAN.Net - ԱԱԾ-ն հայտարարել է, որ նոյեմբերի 10-ի լույս գիշերվա կառավարության և Ազգային ժողովի շենքերում զանգվածային անկարգություններին մասնակցած անձանց գերակշիռ մասը չի ծառայել բանակում, ինչպես նաև չի մասնակցել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսած պատերազմին։ Նշվում է, որ քննությամբ պարզվել է` նրանց մեջ մեծ թվով եղել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներ, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության անդամներ, «Կամք» նախաձեռնության, «Այլընտրանք» հասարակական կազմակերպության անդամներ, «Հանրապետական» կուսակցության աջակիցներ, նույն կուսակցության նախկին պատգամավորների օգնականներ: Ըստ ԱԱԾ-ի՝ զանգվածային անկարգություններին մասնակից լինելու իրական շարժառիթը ոչ թե Արցախյան պատերազմի ելքն էր, այլ այն օգտագործելու եղանակով սահմանադրական կարգը բռնի տապալմանն ու իշխանությունը զավթելուն նպաստելը, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույքի բացահայտ հափշտակություններ կատարելը: Քրեական հետապնդումներ են հարուցվել զանգվածային անկարգության շուրջ հինգ տասնյակ մասնակիցների կամ կազմակերպիչների նկատմամբ, որոնցից ներկայում 18 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ մնացած անձանց նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ: Պարզվել է նաև մոտ 250-ից ավելի անձի ինքնություն, ինչպես նաև ճշտվել են զանգվածային անկարգության այլ մասնակիցների տվյալները, որոնց հայտնաբերման ուղղությամբ իրականացվում են որոնողական, փնտրողական աշխատանքներ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |