Հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ կստեղծվեն․ Նախագիծն ԱԺ-ում է![]() 2 դեկտեմբերի 2020 - 12:52 AMT PanARMENIAN.Net - Դատական և Քրեական օրենսգրքերում Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքում նախատեսված փոփոխություններով՝ Կառավարությունը մտադիր է ստեղծել հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ, որոնք կքննեն կոռուպցիոն գործարքները, ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման հայցերը։ Ըստ նախատեսվող փոփոխությունների` hակակոռուպցիոն դատարանը կքննի պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հետ կապված գործերը։ Հակակոռուպցիոն դատարանը կունենա առնվազն 25 դատավոր, որից առնվազն 20-ը պետք է լինեն կոռուպցիոն հանցագործությունների քննության, իսկ 5-ը՝ պետական շահերի պաշտպանության գործերով մասնագիտացմամբ դատավորներ։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն էլ կունենա առնվազն 10 դատավոր։ Նախատեսվում է, որ դատավորների ընտրությունը կկազմակերպի Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ)։ Հակակոռուպցիոն դատարանների երկու տարվա՝ 2021-2023 թվականների գործունեության համար պետբյուջեից նախատեսվում է ծախսել 3.22 մլրդ դրամ։ ՀՀ-ում հակակոռուպցիոն դատարան ստեղծելու մտադրության մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019-ի ամռանը։ 2020-ի օգոստոսին արդեն ներկայացվել էր համապատասխան նախագիծը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |