ԱՄՆ Սենատում կարծում են, որ Վաշինգտոնը պետք է հումանիտար օգնություն տրամադրի Արցախին 2 դեկտեմբերի 2020 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Կոնգրեսի Սենատի անդամներ Ռոբերտ Մենենդեսը և Ռոբ Պորտմանը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ նշելով, որ ԱՄՆ-ն պետք է օգնություն ցուցաբերի Լեռնային Ղարաբաղին, որը տուժել է հումանիտար ճգնաժամից։ Նրանք կոչ են արել ֆինանսական միջոցներ հատկացնել 2021թ․ ֆինանսական տարվա հատկացումների մասին օրինագծի շրջանակում, գրում է ՏԱՍՍ-ը։ Մենենդեսն ու Պորտմանն «ընդգծել են, որ ճգնաժամը լուրջ է և ամերիկյան օգնությունը շատ կարևոր է»։ Ըստ սենատորների, հումանիտար իրավիճակը Հարավային Կովկասում սարսափելի է և ձմռան հետ միայն կվատթարանա։ Նրանք նշել են, որ կորոնավիրուսի տարածումը և «Թուրքիայի կողմից աջակցվող հակամարտությունն Ադրբեջանի և ՀՀ միջև, որի հետևանքով մեծ վնաս է հասցվել տարածաշրջանի ենթակառուցվածքներին և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության կեսից ավելին տեղահանվե էլ, որից 90 տոկոսը կանայք և երեխաներ են»։ Սենատորները նաև խնդրել են ֆինանսական միջոցներ հատկացնել տրածաշրջանում ականազերծման և չպայթած զինամթերքի վնասազերծման համար։ «ԱՄՆ-ն պետք է շարունակի հումանիտար աջակցության մեր ավանդույթը նրանց, ով առավել դրա կարիքն ունի, օրինակ՝ հազարավոր էթնիկ հայերի, որոնք ստիպված են եղել լքել տները կամ տուժել են բռնությունից»,-ասել են սենատորները։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սանոսյան․ Կա 5 գոտի, որտեղ ավերվածություններն էական են, 9 բնակավայր Ալավերդիի հետ կապի խնդիր ունի Ամենամեծ վնասները հիմնականում Ալավերդիից դեպի Բագրատաշեն ուղղությամբ է արձանագրվել Սիֆրեդին՝ Փաշինյանին․ Ֆրանսիայի Օ-դը-Սենի շրջանը պատրաստ է աջակցել ջրհեղեղից տուժած Տավուշին Փաշինյանը կարևորել է ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ փոխգործակցությունը Լոռիում, Տավուշում և Սյունիքում ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով Մայրաքաղաքում մայիսի 28–ի ցերեկը սպասվում է +27 աստիճան, իսկ մայիսի 31–ին՝ +30 «Ֆասթ Շիֆթի» աջակցությամբ կայացել է «Հայրի՛կ, իմ մոտ ամեն ինչ լավ է» գրական երեկոն Երաժշտության ներքո հնչել են բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ |