Թրամփն առաջադրվելու է 2024-ին, եթե չկարողանա պահել իշխանությունը![]() 2 դեկտեմբերի 2020 - 16:21 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնարկել է 2024 թվականի նախագահական ընտրություններին առաջարդրվելու համար։ Associated Press-ի փոխանցմամբ՝ նա իր կուսակցիների և ամբոխի հետ հանդիպմանը հայտարարել է 2024-ին Սպիտակ տանը տոնական երեկույթ կազմակերպելու մասին։ «4 հրաշալի տարիներ էին։ Մենք փորձում ենք ևս 4 տարի ունենալ։ Այլապես, կհանդիպենք 4 տարուց» ասել է նա։ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո երկրի 46-րդ ղեկավար է ընտրվել Դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենը։ Նա հաղթել է գործող նախագահ Դոնալդ Թրամփին։ «Սա հաստատապես անսովոր տարի է։ Մենք հաղթեցինք ընտրությունները։ Բայց նրանց դա դուր չի գասիս։ Ես այս ընտրություններն անվանում եմ և միշտ անվանելու եմ կեղծված»,- ասել է գործող նախագահը։ Գործող նախագահ Դոնալդ Թրամփը դեռ հրաժարվում է ճանաչել ընտրությունների արդյունքները՝ իր մրցակցին մեղադրելով ընտրակեղծարարությունների համար։ Նրա թիմը պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները։ Սակայն երկրում պաշտոնապես սկսվել է իշխանության՝ Բայդենին փոխացելու գործընթացը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |