Իսպանիան ավարտել է ԵՄ-ՀՀ համաձայնագրի վավերացումը![]() 2 դեկտեմբերի 2020 - 19:45 AMT PanARMENIAN.Net - Իսպանիան ավարտել է ԵՄ-ՀՀ համաձայնագրի վավերացումը, ասվում է ԱԳՆ մամուլի խոսնակի ֆեյսբուքյան էջում։ Նոյեմբերի 30-ին Իսպանիան հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ։ 2017 թվականի նոյեմբերի 24-ին՝ ԵՄ Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովի ընթացքում, ստորագրվել է Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիրը: Համաձայնագրի շուրջ բանակցությունները տևել են երկու տարի։ Այն նախաստորագրվել է 2017-ի մարտի 21-ին: Նախաստորգրված համաձայնագրի տեսքտը ավելի ուշ ներկայացվել է հանրության դատին, որը հիմնականում դրական է գնահատվել փորձագիտական շրջանակների կողմից: Ակնկալվում է, որ համաձայնագրի ստորագրումով Հայաստանում նոր բարեփոխումների սկիզբ է կդրվի: 2018-ի հունիսի 1-ից Համաձայնագիրը մասնակիորեն ուժի մեջ է մտել։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |