SOHR. Ադրբեջանի կառավարությունը դեմ էր ահաբեկիչների բնակությանն իր տարածքում, ավելի քան 900 վարձկան վերադարձել է Սիրիա

SOHR. Ադրբեջանի կառավարությունը դեմ էր ահաբեկիչների բնակությանն իր տարածքում, ավելի քան 900 վարձկան վերադարձել է Սիրիա

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների սիրական դատարանը, հղում անելով իր հավաստի աղբյուրներին, հայտնում է, որ Թուրքիայի կողմից Ադրբեջան տեղափոխված սիրիացի ավելի քան 900 վարձկան վերադարձել է Սիրիա։ Նշվում է, որ այդպիսով ձախողվել են թուրք-ադրբեջանական ջանքերը՝ նրանց Ադրբեջանում պահելու համար:

Սպասվում է նաև այլ ահաբեկիչների վերադարձ իրենց հայրենիք։

Աղբյուրը գրում է, որ նոյեմբերի կեսերին հավաստի տեղեկություն էր ստացել, թե Թուրքիան պատրաստվոււմ է սիրիացի մարտիկներին թողնել Լեռնային Ղարաբաղում՝ չնայած պատերազմի ավարտին, նաև նշում է, որ Ադրբեջանի կառավարությունն արգելել է նրանց հաստատվել իր երկրի տարածքում։

Նշվում է, որ վերադարձողները ստացել են իրենց աշխատավարձի մի մասը՝ 10,000 թուրքական լիրա (~$1300), և ակնկալվում է, որ մյուս մասը կստանան մի քանի օրից։

Դատարանը փոխանցում է, որ ԼՂ հակամարտության շրջանում տեղակայված սիրիացի մարտիկների ընդհանուր թիվը 2580 է, որոնցից 342-ն ավելի վաղ էր վերադարձել Սիրիա՝ հրաժարվելով աշխատավարձից։ Ընդհանուր սպանվել է 293 սիրիացի, որոնցից 225-ի մարմինը տեղափոխվել է Սիրիա։

Դեռ սեպտեմբերի 27-ից առաջ Հայաստանը հայտարարել էր, որ իր տեղեկություններով՝ Թուրքիան Ադրբեջան սիրիացի վարձկաններ է տեղափոխել։ Թուրքիան և Ադրբեջանը հերքում են այդ լուրերը, մինչ զուգահեռ դրանք հաստատող բազմաթիվ ապացույցներ են հայտնվում։ Անգամ հայկական կողմը գերեվարել է այդ զինյալներից, որոնք տեսախցիկի առաջ արաբերենով պատմել են՝ ինչ են անում Ադրբեջանում։

Ըստ վկայությունների՝ Ադրբեջան Թուրքիայի տեղափոխած վարձկանները «Սուլթան Մուրադ», «Ալ-Համզա դիվիզիայի» և այլ խմբակցությունների անդամներն են։ Արդեն սպանվել է մի քանի հարյուր զինյալ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---