Թուրքիայի ՊՆ․ ԼՂ գծով ՌԴ հետ համատեղ կառուցվող կենտրոնում նաև գեներալներ կծառայեն 3 դեկտեմբերի 2020 - 10:51 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մշտադիտարկման համատեղ ռուս-թուրքական կենտրոնի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են։ «Ընթացքի մեջ է համատեղ կենտրոնի կառուցումը, զինվորականները շուտով կսկսեն կատարել իրենց պարտականությունները։ Կենտրոնում ծառայելու են թուրք և ռուս սպաներ, այդ թվում՝ գեներալներ։ Նրանք կհամագործակցեն հրադադարի ռեժիմի պահպանման հարցում»,- ասել է Աքարը, գրում է ՏԱՍՍ-ը։ Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Անկարան և Մոսկվան տեխնիկական բանակցությունների արդյունքում համաձայնագիր են կնքել Լեռնային Ղարաբաղում հրադադարի մշտադիտարկման համատեղ կենտրոնի ստեղծման մասին։ ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը նշել էր, որ կենտրոնը «լինելու է Ադրբեջանի տարածքում», իսկ «ռուս և թուրք անձնակազմի քանակը հավասարազոր է լինելու»։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |