HRW. Ադրբեջանում հայ ռազմագերիներն անմարդկային վերաբերմունքի են արժանանում

HRW. Ադրբեջանում հայ ռազմագերիներն անմարդկային վերաբերմունքի են արժանանում

PanARMENIAN.Net - Human Rights Watch կազմակերպությունը զեկույց է հրապարակել ադրբեջանցիների կողմից հայ ռազմագերիների իրավունքների խախտման, նրանց նվաստացման, հոգեբանական և ֆիզիկական բռնության ենթարկելու մասին։

Նշվում է, որ ադրբեջանական ուժերը անմարդկային վերաբերմունք են ցուցաբերել բազմաթիվ էթնիկ հայ զինվորականների նկատմամբ, նրանց ծեծել, խոշտանգել, ստիպել են համբուրել Ադրբեջանի դրոշը, գովել Ադրբեջանի նախագահին, հայտարարել` «Ղարաբաղն Ադրբեջան է», հայհոյել Հայաստանի վարչապետին։ Տեսանյութերում ադրբեջանցիների դեմքերը երևում են, ինչը, ըստ կազմակերպության, կարող է վկայել այն մասին, որ նրանք չեն վախենում պատասխանատվությունից։

Զեկույցին անդրադարձել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Նա արձանագրել է, որ կազմակերպությունը հատուկ նշում է արել` ադրբեջանական զինված ուժերը հայ գերիների նկատմամբ կիրառել են հարկադրանք՝ ունենալով նրանց նվաստացնելու դիտավորություն:

HRW-ն ուսումնասիրել է բազմաթիվ տեսանյութեր, զրուցել գերիների ընտանիքի անդամների հետ։

Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը Լեռնային Ղարաբաղում թուրք-ադրբեջանական ուժերի սանձազերծած պատերազմ է ընթացել։ Այն ավարտվել է նոյեմբերի 10-ի ՀՀ, ՌԴ, Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությամբ։ Այդ հայտարարության կետերից մեկով կողմերը պետք է փոխանակեն զոհվածների մարմիններն ու գերիներին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ գերիների փոխանակումը կկատարվի մարմինների փոխանակումից հետո։ Այդ գործընթացը սկսված է։ Ավելի ուշ հայկական կողմն ահազանգել է ադրբեջանցիների կողմից այս գործընթացն արհեստականորեն ձգձգելու մասին։ Ադրբեջանը և Հայաստանը հայտարարություններով արձանագրել են, որ կողմ են «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակման։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---