Հայերեն ձեռագիր Ավետարանը վաճառվել է $93,000-ով

Հայերեն ձեռագիր Ավետարանը վաճառվել է $93,000-ով

PanARMENIAN.Net - Sotheby's-ում աճուրդի հանված հորթի կաշվից պատրաստված կազմով 17-րդ դարասկզբի հայերեն ձեռագիր Ավետարանը վաճառվել է մոտ $93,000-ով։

Ձեռագիրը նախապես գնահատվում էր $9000-13,300։

147x100 չափսի ու 197 թերթանոց գիրքը, ենթադրվում է, գրվել է Միջագետքի հնագույն՝ Ամիդա քաղաքում, որն այժմ ժամանակակից Դիարբեքիրն է՝ Թուրքիայի տարածքում։

Մատենադարանը դիմել էր բարերարներին և մշակութային կազմակերպություններին՝ խնդրելով հնարավարության դեպքում ձեռք բերել այն և հանգանակել ձեռագրատանը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---