Ռուսական ԶԼՄ-ները գրում են Վազգեն Մանուկյանի՝ ընդդիմության միասնական թեկնածու դառնալու մասին![]() 3 դեկտեմբերի 2020 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ընդդիմության միասնական թեկնածուն, որը կարող է փոխարինել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նախկին վարչապետ և պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանն է, ՌԲԿ-ին հայտնել է «Հայրենիք» կուսակցության վարչության անդամ Ռոբերտ Հարությունյանը: Հայաստանի ընդդիմության շրջանակում «Ինտերֆաքսի» աղբյուրները ևս հայտնել են Մանուկյանի անունը որպես վարչապետի թեկնածու: «Վազգեն Մանուկյանը կդառնա Հայաստանի անցումային կառավարության վարչապետի թեկնածուն», - հայտնել է գործակալության աղբյուրը: Արցախում պատերազմի սկզբից մեկ ամիս անց Մանուկյանը Կառավարությանը կոչ էր արել հրաժարական տալ և իշխանությունը փոխանցել ռազմական ղեկավարությանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |