Վազգեն Մանուկյանը՝ ընդդիմության միասնական թեկնածու․ Վանեցյանը մանրամասնել է նրա թեկնածության պայմանները![]() 3 դեկտեմբերի 2020 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախկին վարչապետ, պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանը Հայաստանի ընդդիմադիր դաշտի 17 կուսակցության վարչապետի միասնական թեկնածուն է, հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, փոխանցում է Para Tv-ն։ Նա նշել է, որ կուսակցությունների այդ որոշումն ընդունվել է «Հայրենիքի փրկության ազգային շարժման» խորհրդի նիստում, իսկ դեկտեմբերի 5-ին անցկացվելիք հանրահավաքի ժամանակ Մանուկյանը ելույթ կունենա։ «Վազգեն Մանուկյանը, վարչապետ ընտրվելու դեպքում, կասեցնելու է իր կուսակցական գործունեությունը, լինելու է ապակուսակցական վարչապետ, որոշակի ժամանակ անց պարտավորվելու է անցկացնել խորհրդարանական արտահերթ ընտրություններ, որին ինքը չի մասնակցելու և չի աջակցելու քաղաքական որևէ ուժի», - ասել է Վանեցյանը։ Նա նշել է, որ դա այն հիմնական պատճառներից էր, որոնք թույլ են տվել որոշում կայացնել և առաջադրել Վազգեն Մանուկյանի թեկնածությունը։ Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները գրել էին, որ Հայաստանի ընդդիմության միասնական թեկնածուն, որը կարող է փոխարինել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նախկին վարչապետ և պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանն է: Արցախում պատերազմի սկզբից մեկ ամիս անց Մանուկյանը Կառավարությանը կոչ էր արել հրաժարական տալ և իշխանությունը փոխանցել ռազմական ղեկավարությանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |