ԵԱՀԿ նախագահը կոչ է արել շարունակել բանակցությունները ՄԽ շրջանակում 3 դեկտեմբերի 2020 - 17:32 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ, եվրոպական և արտերկրի գործերի նախարար Էդի Ռաման հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ Մինկսի խմբի շրջանակում՝ իրավիճակի լիարժեք կարգավորման համար։ Այդ մասին նա ասել է ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 27-րդ նիստում։ «Ուրախ եմ, որ մարտական գործողությունները դադարել են։ Ժամանակն է կատարել համապատասխան պարտավորությունները։ Լիարժեք աջակցություն եմ հայտնում ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցային գործընթացը վերսկսելուն։ Սուբստանտիվ բանակցությունները պետք է շարունակվեն»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։ Ըստ նրա՝ բանակցությունները պետք է հանգեցնեն ղարաբաղյան հակամարտության համապարփակ խաղաղ և կայուն կարգավորման։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀԿԵ–ն պարզում է աղետի գոտում վնասի չափը, վերականգնման աշխատանքներ տանում Իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումն ու կապը Fast Shift-ի օգտատերերը կարող են վճարել ՃՈ տուգանքները հավելվածում Հնարավոր է իրականացնել նաև կայանման համար նախատեսված կարմիր գծերի վճարումները Փոխվարչապետ Գրիգորյանը մասնակցում է ԵՏՀ խորհրդի նիստին Նա նախագահել է նիստը Ասողիկ աբեղա Կարապետյան․ Վարչապետի մեկնաբանությունն անպարկեշտ է, ավելին՝ անհեթեթ Նա նշել է, որ ոչ ոք իրավունք չունի խոչընդոտելու կամ կանգնեցնելու Ամենայն Հայոց հայրապետի շարժն ու այցը |