Սփյուռքի 50-ից ավելի կազմակերպություն Փաշինյանի հրաժարականն է պահանջում 3 դեկտեմբերի 2020 - 18:35 AMT PanARMENIAN.Net - Սփյուռքի տարբեր համայնքների 50-ից ավելի կազմակերպություն դատապարտել են նոյեմբերի 10-ի՝ պատերազմի դադարեցման համաձայնությունը, պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր թիմի հրաժարականը։ Հայ Հեղափոխական դանակցությունից հայտնել են, որ վարչապետի հրաժարականը պահանջող կառույցների թվում են ՀՄԸՄ-ի Լիբանանի Շրջանային Վարչությունը, ՀՅԴ Զավարյան Ուսանողական Միությունը, Լիբանանի Երիտասարդական Միությունը, ՀՅԴ «Արմեն Գարո» ուսանողական միությունը (Կանադա), Մոնռեալի, Գոնգորտիա համալսարանների հայ ուսանողական միությունները, Թեհրանի և Սպահանի հայոց թեմերը և տասնյակ այլ կառույցներ։ Նոյեմբերի 10-ի համաձայնությունից հետո ՀՀ-ում ևս պարբերաբար ցույցեր են՝ վաչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |