Տոնոյան․ Ռազմական դրության պայմաններում վարչապետի իմպիչմենտն անհնար է, բայց «տեխնիկական խնդիրները լուծվելու են» 3 դեկտեմբերի 2020 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Ռազմական դրության պայմաններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմպինչմենտը կազմակերպելը տեխնիկապես անհնար է, սակայն «տեխնիկական խնդիրներն առաջիկայում լուծվելու են», հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը, փոխանցում է Aysor.am-ը։ Հայաստանում սեպտեմբերի 27-ից ռամական դրություն է՝ Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով։ Երկրում ռազմական դրությունը շարունակվել է նաև պատերազմի դադարեցումից հետո՝ որոշ մեղմացումներով։ Պատգամավորի խոսքով՝ իրենք հասնելու են Փաշինյանի հրաժարականին՝ ԱԺ գործիքակազմով ու հանրության ճնշմամբ։ Տոնոյանը խոսել է նաև ընդդիմության միասնական թեկնածու, ՀՀ նախկին վարչապետ ու պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանի մասին, հայտնելով, որ նա առաջիկա հանրահավաքին կներկայացնի ճանապարհային քարտեզը: «Մենք լիահույս ենք, որ «Իմ քայլը» խմբակցությունում ունենք հայրենասիրությամբ, ազգային մտածելակերպով օժտված գործընկերներ, որոնք գիտակցում են ճգնաժամային իրավիճակի լրջությունը և հասկանում են, որ այսօր պարտված իշխանությունն այլևս որևէ կերպ չի կարող մասնակցել արդյունավետ բանակցային գործընթացի, ներկայացնել երկրի տնտեսությունը», - ասեկ է պատգամավորը: ՀՀ-ում 17 կուսակցություն պահանջում է վարչապետ Փաշինյանի հրաժարականն ու այդ պահանջով նոյեմբերի 10-ից ցույցեր իրականացնում մայրաքաղաք Երևանում։ Դեկտեմբերի 3-ին կուսակցությունները հայտարարել էին, թե իրենց միասնական թեկնածուն ՀՀ նախկին վարչապետ, ՊՆ նախկին ղեկավար Վազգեն Մանուկյանն է։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Սանոսյան․ Կա 5 գոտի, որտեղ ավերվածություններն էական են, 9 բնակավայր Ալավերդիի հետ կապի խնդիր ունի Ամենամեծ վնասները հիմնականում Ալավերդիից դեպի Բագրատաշեն ուղղությամբ է արձանագրվել Լոռիում, Տավուշում և Սյունիքում ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով Մայրաքաղաքում մայիսի 28–ի ցերեկը սպասվում է +27 աստիճան, իսկ մայիսի 31–ին՝ +30 «Ֆասթ Շիֆթի» աջակցությամբ կայացել է «Հայրի՛կ, իմ մոտ ամեն ինչ լավ է» գրական երեկոն Երաժշտության ներքո հնչել են բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ ՊԵԿ․ Դեպի Բագրատաշեն ճանապարհի երթևեկությունը վերականգնված է, բայց որոշ հատվածներում միակողմանի է ՊԵԿ–ը հորդորում է նշված տեղամասերով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում |