Ցուցարարները փակում են Երևանի մեծ փողոցները. Բերման ենթարկվածներ կան![]() 3 դեկտեմբերի 2020 - 19:09 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիներն անհնազանդության ակցիաներ են իրականացնում Երևանի տարբեր հատվածներում` ճանապարհներ փակելով: Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաները շարունակվում են նոյեմբերի 10-ի լույս գիշերից։ Ինքը վարչապետը հայտարարել է, որ իր օրակարգում հրաժարական տալու հարց չկա։ Մասնավորապես, մի քանի տեղից ցուցարարները փակել են Մաշտոցի պողոտան, որոշ հատվածներում` Աբովյան, Սայաթ-Նովա, Խանջյան, Բաղրամյան և Միասնիկյան փողոցները։ Տեղում միջադեպեր են եղել նաև ցուցարարների և մեքենաների մեջ մնացած մարդկանց հետ։ Վերջիններից որոշները միացել են ակցիային։ Ոստիկանները փորձում են բացել փակ փողոցները, բերման են ենթարկում ցուցարարներին։ Փակ շուկայի հատվածում ճանապարհը փակվել էր կաղամբով և դդումով լցված սալյակներով։ Ավելի վաղ հայտնի էր դարձել ընդդիմության միասնական թեկնածուն. նա նախկին վարչապետ և պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանն է։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |