Երևանի կրկեսի շինաշխատանքները նախատեսվում է ավարտել 2021-ի վերջին![]() 3 դեկտեմբերի 2020 - 19:12 AMT PanARMENIAN.Net - Երևանի կրկեսի շինարարության աշխատանքները նախատեսվում է ավարտել 2021-ի վերջում՝ դեկտեմբերի 31-ին։ Գործադիրի դեկտեմբերի 3-ի նիստում որոշվել է ներել «Երևանկրկես» ՍՊԸ-ի 7․2 մլն դրամի պարտքը, որը կուտակվել է ներդրումային պարտավորությունների չկատարման հետևանքով։ Մինչ շենքի շահագործումը ներդրումները կկազմեն մոտ 6 մլրդ դրամ։ Պետության հետ կնքված պայմանագրով Երևանի կրկեսի սեփականատեր «Տաշիր գրուպը» պարտավորվել էր շինարարությունն ավարտել 2015 թվականին, սակայն չնախատեսված աշխատանքների պատճառով նախագիծը հարկ եղավ վերանայել և շենքը պետք է շահագործման հանձնվեր 2018-ի ավարտին։ 2018-ի տվյալներով` ներդրումները կազմել են 3 մլրդ դրամ։ Կրկեսի հին շենքը կառուցվել էր 1962թ։ Նախկին շենքի տանիքը ցածր էր՝ ընդամենը 17 մետր, ինչը տպավորիչ և ժամանակակից համարներ ցուցադրելու հնարավորություն չէր տալիս: Այժմ տանիքն ունի 27 մետր բարձրություն: Նոր շենքում պայմաններ են ստեղծված նաև ջրում և սառույցի վրա բեմադրված կրկեսային ներկայացումների համար: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |