ՀՀ արտգործնախարարը կմեկնի Մոսկվա՝ Լավրովի հետ քննարկումների![]() 3 դեկտեմբերի 2020 - 19:15 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը դեկտեմբերի 7-ին կայցելի Մոսկվա, որտեղ կհանդիպի Ռուսաստանի արտգործնապարար Սերգեյ Լավրովին։ Նրանք կքննարկեն նոյեմբերի 10-ի լույս գիշերը կնքված եռակողմ հայտարարության կետերի իրագործումը։ Շեշտադրվելու են մարդասիրական օգնության տրամադրումը, ենթակառուցվածքների վերականգնումը, տարածաշրջանում տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը։ Քննարկվել է նաև նոյեմբերի 21-ին ռուսական միջգերատեսչական պատվիրակության Երևան և Բաքու կատարած այցերի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |