Երևանի փողոցները փակող 43 ցուցարար բերման է ենթարկվել![]() 3 դեկտեմբերի 2020 - 21:06 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով դեկտեմբերի 3-ի ցույցերի ժամանակ բերման է ենթարկվել 43 մարդ: Այս մասին, Aysor.am-ի փոխանցմամբ, հայտնում է ոստիկանությունը: Նրանք բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար: 182-րդ հոդվածը հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու ընթացքում զինծառայողի կամ Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելն է։ Այդ արարքի համար նախատեսված է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով տուգանք: Դեկտեմբերի 3-ին մի քանի տեղից ցուցարարները փակել էին Մաշտոցի պողոտան, որոշ հատվածներում` Աբովյան, Սայաթ-Նովա, Խանջյան, Բաղրամյան և Միասնիկյան փողոցները։ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաները շարունակվում են նոյեմբերի 10-ի լույս գիշերից։ Ինքը վարչապետը հայտարարել է, որ իր օրակարգում հրաժարական տալու հարց չկա։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |