Ռուս փորձագետը` պատերազմում հայկական հետախուզության, սպառազինության և ՀՕՊ խնդիրների մասին 4 դեկտեմբերի 2020 - 10:11 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի Եվրոպական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչ Վասիլի Կաշինը ՌԲԿ-ին ներկայացրել է իր դիտարկումները Լեռնային Ղարաբաղում հայկական կողմի պարտության պատճառների վերաբերյալ։ Նա նշել է, որ ժամանակակից պատերազմի և ռազմական պոտենցիալի կարևոր բաղադրիչ են նաև հետախուզության միջոցները, և այստեղ հիմնական առավելությունն Ադրբեջանինն էր։ «Բացի այդ, կարևոր է նաև ժամանակակից զինամթերքով զինվածությունը, մասնավորապես` կառավարվող։ Այս պատերազմում Bayraktar TB2-ի տիպի հարձակողական անօդաչու սարքերի դերը խիստ չափազանցված է, քանի որ զոհեր պատճառելու հիմնական միջոցը հրետանին էր, որին աջակցում էր հետախուզությունը»,- ասում է փորձագետը՝ նկատելով, որ Հայաստանը տարածաշրջանում առաջատար է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, և տեսականորեն պետք է ունենար արդյունավետ տեխնիկական և կիբերհետախուզություն: Նրա խոսքով՝ հայերն ակնհայտորեն շատ թույլ պատկերացնում ունեին ադրբեջանական ռազմական օբյեկտների տեղակայման վայրերի մասին: Դա տեսանելի էր, քանի որ նույնիսկ հայկական կողմի ունեցած ծանր համազարկային կրակի ռեակտիվ միջոցները չեն կիրառվել հեռահարության ամբողջ պոտենցիալով։ Ըստ Կաշինի՝ Հայաստանը ցածր արդյունավետ էր գործել նաև հակաօդային պաշտպանության ոլորտում: «Ամբողջ պաշտպանությունը ներկայացված էր ինչ-որ առանձին օջախներով և հնացած տիպի զինտեխնիկաներով, օրինակ` «Օսա»-ներով»,- դիտարկել է նա։ Փորձագետը հայտարարել է, որ Վիետնամի պատերազմի ժամանակներից ՀՕՊ համակարգերի «ողջ մնալու գրավականը» անընդհատ մանևրելն ու կրակից անմիջապես հետո դիրքերից արագ դուրս գալն է: «Բայց, ըստ երևույթին, խնդիր կար նաև հայերի ունեցած այդ սուղ ուժերի կառավարման հետ: Ընդհանուր առմամբ, ինձ թվում է, դրանք առանձնապես չեն թափանցել վերջին տասնամյակների զինված բախումների փորձի մեջ»- նշել է նա: Նշվում է, որ Բաքուն զենքի գնումներում շատ ավելի խելացի քաղաքականություն ուներ: «Հայերը լավ ներուժ ունեին իրենց սեփական անօդաչու թռչող սարքերի և ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր ստեղծելու ոլորտում: Փոխարենը գումարներ ծախսվեցին անիմաստ բաների վրա, օրինակ` Սու-30ՍՄ-ների (որոնք նույնիսկ չօգտագործեցին հակամարտության ընթացքում) և Հորդանանից մի քանի տասնյակ «Օսա» ՀՕՊ համակարգեր գնելու»,- ասել է Կաշինը։ Նա ամփոփել է՝ նշելով, որ դրա հետևանքով Ադրբեջանը, որի բյուջեն 3-5 անգամ գերազանցում էր Հայաստանինը վերջին տարիներին, անընդմեջ պատրաստվում էր այս պատերազմին` դրան ներգրավելով մատակարարող երկրներին` Ռուսաստանին, Իսրայելին, Թուրքիային, և հետևողականորեն ուսումնասիրելով վերջին հակամարտությունների փորձը։ Իսկ Հայաստանի փող չունենալն աղետի կեսն էր։ «Հետևողականորեն ռազմավարական պլանավորումը կկոմպենսացներ անհավասարությունը, բայց նրանք դա էլ չունեին»,- ասել է Կաշինը։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |