Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից, ամբուլատոր բուժում կստանա

Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից, ամբուլատոր բուժում կստանա

PanARMENIAN.Net - Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին, Aysor.am-ի փոխանցմամբ, հայտնել է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը։

«Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել, բայց ամբուլատոր բուժումը պետք է դեռ շարունակի», - ասել է Ալթունյանը՝ նշելով, որ հրամանատարը դեռ չի վերադառնա բանակ` վերականգնողական արձակուրդում է։

Հոկտեմբերի 27-ին Հարությունյանն ազատվել էր Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից, քանի որ ավելի վաղ վիրավորվել էր։ Նրա փոխարեն նշանակվել էր գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---