Իտալիայի Սան Ջորջո դի Նոգարո համայնքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իտալիայի Սան Ջորջո դի Նոգարո համայնքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Իտալիայի Սան Ջորջո դի Նոգարո համայքնը ճանաչել է 1915-1916 թվականներին իրականացված Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին տեղեկացնում է Իտալիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։

Դեսպանությունը շնորհակալություն է հայտնել Սան Ջորջո դի Նոգարոյին՝ համամարդկային արժեքների՝ ճշմարտության և արդարադատության կողքին կանգնելու և հայ ժողովրդին համերաշխություն հայտնելու համար։

Հայոց ցեղասպանությունն իրականացվել է 1915 թվականին թուրքական Օսմանյան կայսրության կողմից։ Դրա հետևանքով բնաջնջվել է Արևմտյան Հայաստանի բնակչությունը, սպանվել 1,500,000 հայ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---