ՀՀ-ում կորոնավիրուսի 1184 նոր դեպք կա

ՀՀ-ում կորոնավիրուսի 1184 նոր դեպք կա

PanARMENIAN.Net - Հայաստանում դեկտեմբերի 4-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 139,692-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1184-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Մահվան ևս 28 դեպք է գրանցվել, որից 23-ը՝ կորոնավիրուսից, 5-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2277 դեպք կա, այլ պատճառով՝ 583։

Ապաքինվել է ևս 1762 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 114,990 է։ Փաստացի բուժվողների թիվը 21,842 է։

Մեկ օրում թեստավորվել է 3398 մարդ, ընդհանուր առմամբ, 522,843 թեստ է արվել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---