Տեսանյութ՝ պատերազմի ընթացքից․ Ինչպես է խոցվում ադրբեջանական ուղղաթիռը

Տեսանյութ՝ պատերազմի ընթացքից․ Ինչպես է խոցվում ադրբեջանական ուղղաթիռը

PanARMENIAN.Net - TikTok սոցիալական ցանցում տեսանյութ է տարածվում, որում ենթադրաբար պատկերված է հայկական ուժերի կողմից ադրբեջանական ուղղաթիռի խոցումը։

Հայտնի չէ, թե երբ և որտեղ է արվել տեսանյութը։ Դրանում ադրբեջաներեն են խոսում, նշվում է, որ օդաչուն կատապուլտի միջոցով փրկվել է։ Սակայն Instagram-ում օդաչուի զարմիկը հայտնել է, որ տեսանյութում պատկերված է իր եղբոր զոհվելու պահը։

Սպանված անօդաչուն ամենայն հավանականությամբ Բիլեսուվար շրջանի բնակիչ, Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության օդաչու Գյոզալով Խալիդ Հասան օղլուն է, ում մահվան մասին հայտնի էր դարձել սեպտեմբերի 29-ին։ Ըստ այդմ՝ կարելի է ենթադրել, որ խոցումը եղել է պատերազմի առաջին օրերին։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---