Դեկտեմբերի 4-ից կցրտի 4-5 աստիճանով

Դեկտեմբերի 4-ից կցրտի 4-5 աստիճանով

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում դեկտեմբերի 4-ի ցերեկը, 5-ի գիշերը, 7-ի ցերեկը, 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ի ցերեկը, 6-ին, 7-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ գիշերը և առավոտյան ժամերին՝ մառախուղ։

Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում դեկտեմբերի 4-ի ցերեկը, 5-7-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։

Երևանում դեկտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը և առավոտյան ժամերին` մառախուղ։ Երևանում ցերեկային ժամերին կգրանցվի +7 աստիճան։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---