Կապանի օդանավակայանը վերականգնվել է․ Մինչև 19 նստատեղով օդանավ կշահագործվի![]() 5 դեկտեմբերի 2020 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Սյունիքի մարզի Կապանի «Սյունիք» օդանավակայանի վերականգնման աշխատանքներն ավարտվել են, նախատեսվում է շահագործել մինչև 19 նստատեղով L-410 տիպի օդանավ, հայտնում են Քաղավիացիայի կոմիտեից։ Թռիչք-վայրէջքների նոր մշակված սխեմաները չեն նախատեսում Ադրբեջանի օդային տարածքի օգտագործում: Կոմիտեի անմիջական աջակցությամբ «Սյունիք» օդանավակայան» ընկերության կողմից ամբողջությամբ վերանորոգվել է օդանավակայանի վազքուղու և կառամատույցի արհեստական ծածկույթը, կառուցվել է նոր ուղևորային համալիր, տեղադրվել է նոր պարագծային ցանկապատ՝ միջազգային չափանիշներին համապատասխան։ Օդանավակայանին տրվել է աերոդրոմի սերտիֆիկատ: Ավելի վաղ հայտարարվել էր, որ օդանավակայանի հիմնանորոգման համար ծախսվել է 2․8 մլրդ դրամ։ Օդանավակայանի վերաբացման ծրագրի ներդրողներն են Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամն (ՍՄԶՆՀ) ու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամը: 2017-ի սեպտեմբերին Կապանի համայնքապետարանը օդանավակայանը 25 տարով օգտագործելու, կառավարելու, շահագործելու, սպասարկելու, վերանորոգելու և անհրաժեշտ բարելավում իրականացնելու իրավունք է տվել ««Սյունիք» օդանավակայան» ՍՊԸ-ին: Իրավունքը տրվել է անհատույց: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |