ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԳՐԱՍԵՆՅԱԿ Է ԲԱՑԵԼ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ

PanARMENIAN.Net - Եվրոպայի արդարադատության եւ ժողովրդավարության հայկական դաշնությունը նոր գրասենյակ է բացել Բրյուսելում: Եվրոպայի քաղաքական հիմնարկությունների եւ հայկական համայնքների միջեւ կապող օղակ հանդիսանալով` Եվրոպայի հայկական դաշնությունն իր գործունեությունն ուղորդում է եվրոպական քաղաքական գործիչների աջակցությամբ Եվրոպայի հայկական համայնքների խնդիրների լուծմանը: Դաշնության նախագահ Հիլդա Չոբոյանը գրասենյակի բացման արարողության ժամանակ ընթերցել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանի նամակը, որտեղ աջակցություն է հայտնվում Եվրոպայի Հայկական դաշնության գործունեությանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---