Մանուկյանը՝ Փաշինյանի հրաժարականի մասին․ Եթե շարժումը չհաղթեց, գազազած ժողովուրդը նրան կհոշոտի 5 դեկտեմբերի 2020 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Արցախի հարցի համար արված ամեն ինչ գրեթե կորած է, սակայն վտանգված է նաև Հայաստանը, երկրի գոյությունը, 1988 թվականին դրված բոլոր խնդիրները կրկին ժողովրդի առջև են, հայտարարել է ընդդիմության միասնական թեկնածու, նախկին վարչապետ, պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանը։ «Որքան շուտ Կառավարությանը հեռացնենք, այնքան արագ կգնանք այն ճանապարհով, որով 1988-ին գնացինք ու հասանք հաղթանակների։ Փաշինյանը պիտի հասկանա, որ ինչքան շուտ հրաժարական տա, այնքան լավ․ եթե շարժումը չհաղթեց, գազազած ժողովուրդը նրան կհոշոտի»,- ասել է նա։ Մանուկյանն Ազատության հրապարակում մասնակցել է ընդդիմության հանրահավաքից: PanARMENIAN.Net ն առանձնացրել է նրա ելույթի ուշագրավ մտքերը։ - Հայաստանը կարող էր կանխել պատերազմը, կարող էր հաղթել պատերազմի ժամանակ կամ այն ավարտել ավելի վաղ ու փոքր կոորուստներով, սակայն դա տեղի չի ունեցել։ - Ընդդիմադիրների շարժումն այն ճանապարհն է, որը հնարավորություն է տալիս քաղաքակիրթ ձևով փոխել ՀՀ-ում իրավիճակը, եթե այն ձախողվեց՝ ավելի վատ է լինելու։ Ընդդիմության միասնական թեկնածուն ներկայացրել է նաև Հայաստանի ժամանակավոր կառավարության խնդիրները։ - Մենք երբեքչենք հաշտվի այդ փաստաթղթի հետ, սակայն չենք կարող հրաժարվել դրանից. դա կնշանակի պատերազմ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, խռովություն ռուսական զորքերից։ Այդ պայմանագիրը բավականին փնթի է ու բացթողումներով։ Նոր կառավարությունը պիտի կարողանա յուրաքանչյուր անորոշություն հօգուտ Հայաստանի վերափոխել։ - ՀՀ-ին անհրաժեշտ է բանակի վերականգնում ու ՌԴ-ի հետ հատուկ հարաբերություններ են պետք, որովհետև եթե նրանց հետ կապված չենք՝ մնում է Թուրքիան։ Եթե ստեղծվում է դաշինք ընդդեմ Թուրքիայի, մենք այնտեղ ենք։ - Պետք Է նորից մտնենք բանակցային պրոցեսի մեջ՝ Մինսկի խմբի ձևաչափով, անհետ կորածների, գերիների, վիրավորների, զոհվածների, փախստականների հարցով է պետք զբաղվել։ - Հայաստանում աշխատում են արտաքին ազդեղություն ունեցող ուժեր, դրանք դիտավորյալ ժողովրդին են պառակտում։ Պետք է մաքրել այդ դաշտը։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Լոռու մարզպետի աշխատակազմ․ Լուրերը, թե աղետի պատճառը «ՁորաՀԷԿ»-ի ջրընդունիչից ջրի բացթողումն է, կեղծ են Նշվում է, որ նման նախազգուշացումներ «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ի կողմից արվում են յուրաքանչյուր տարի ԵՄ արտաքին կապերի կոմիտեն կրկին կոչ է արել Բաքվին ազատել քաղբանտարկյալներին Նշվում է, որ Բաքվում կայանալիք COP 29–ը հնարավորություն է Ադրբեջանի համար հաստատել իր հավատարմությունը միջազգային իրավունքին Խոսնակ. Ծառուկյանը հյուրընկալել է Բագրատ սրբազանին իր տանը, մնացածը հորինված է Նա նշել է, որ սրբազանը Ծառուկյանին դիմել է օրեր առաջ բնական աղետից տուժած բնակավայրերին օգնության ձեռք մեկնելու խնդրանքով ՀԿԵ–ն պարզում է աղետի գոտում վնասի չափը, վերականգնման աշխատանքներ տանում Իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումն ու կապը |