Ընդդիմությունը Փաշինյանին հրաժարականի համար մինչև դեկտեմբերի 8-ը ժամանակ է տվել 5 դեկտեմբերի 2020 - 18:10 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմադիր 17 կուսակցության գործիչները մինչև դեկտեմբերի 8-ը՝ ժամը 12:00-ն, ժամանակ են տվել, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա և հեռանա, հակառակ դեպքում ամբողջ երկրով անհնազանդության ակցիաներ են սկսելու, հայտարարել է Հայ Հեղափոխական դաշնակցությունից Իշխան Սաղաթելյանը, փոխանցում է Ա1+-ը։ Նա հայտարարել է, թե սրանք վերջին ժամերն են, որ Փաշինյանը բնակվում է կառավարական ամառանոցում, իսկ ընդդիմադիրները միայն մի պահանջ ունեն՝ նրա հրաժարականը։ «Մենք 2 հարց կարող ենք քննարկել․ Նիկոլի հեռացման օրը և ժամը և երկրորդ, խոստանանք, որ ժողովուրդն իր հետ ֆիզիկական հաշվեհարդար չի տեսնելու»,- հայտարարել է Սաղաթելյանը։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ Ընթերցեք նաև․ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության ցույցը՝ Ազատության հրապարակում (Ուղիղ) Մանուկյանը՝ Փաշինյանի հրաժարականի մասին․ Եթե շարժումը չհաղթեց, գազազած ժողովուրդը նրան կհոշոտի Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |