Այվազյանը՝ Լավրովին․ Կարևոր է գերիների փոխանակումը՝ նրանց հանդեպ դաժանությունների լույսի ներքո 7 դեկտեմբերի 2020 - 15:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը Մոսկվա այցի ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը կարևորել է գերիների շուտափույթ վերադարձը, քանի որ նրանք խոշտանգվում են։ «Բնականաբար, անհետ կորածների որոնումը, զոհվածների մարմինների և գերիների փոխանակումը շատ զգայուն և անհապաղ լուծում պահանջող հարցեր են։ Դա հատկապես ակտուալ է ռազմագերիների նկատմամբ բարբարոսությունների ի հայտ եկող և հաստատվող բազմաթիվ փաստերի ներքո, այդ բառի ուղիղ կիրառությամբ»,- հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը: Բացի այդ, նա կարևորել է հայկական հոգևոր-մշակութային կառույցների և կոթողների պահպանման հարցը։ Նոյեմբերի 10-ի լույս գիշերվա պատերազմը դադարեցնելու մասին ՀՀ-ՌԴ-Ադրբեջան եռակողմ հայտարարության կետերից մեկով նախատեսված է գերիների և զոհվածների մարմինների փոխանակում։ Գերիների փոխանակումը, ըստ հայկական կողմի, Ադրբեջանը արհեստականորեն ձգձգում է, բացի այդ, չի հայտնում իր մոտ գտնվող բոլոր ռազմագերիների մասին։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով |