Ռուս բժիշկներն Արցախում արդեն մոտ 300 բնակչի են օգնել 8 դեկտեմբերի 2020 - 14:02 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ից Արցախ ժամանած ռազմաբժիշկներն արդեն ավելի քան 300 բնակչի են հետազոտել 8 բնակավայրում։ Այդ մասին տեղեկացրել է ՌԴ Խաղաղապահ գործունեության կառավարման կենտրոնի Բուժապահովման կենտրոնի պետ, փոխգնդապետ Եգոր Դեմիդովիչը։ «Մենք արդեն 8 բնակավայր ենք այցելել, ավելի քան 300 մարդ է հետազոտվել։ Այս պահին աշխատում ենք Ասկերանի շրջանում։ Մենք, Ազգային ժողովի առողջապահության հանձնաժողովի հետ միասին, որոշել ենք ըստ շրջանների աշխատել, որպեսզի մեր այցերը չլինեն հատվածային»,- ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։ Ըստ նրա՝ Ասկերանի շրջանից հետո, հավանաբար, ՌԴ ռազմաբժիշկները կշարունակեն օգնություն ցուցաբերել Մարտունու շրջանի բնակիչներին։ Դեմիդովը հայտարարել է, որ արտագնա բուժխմբերը ձևավորվում են բազմաֆունկցիոնալ սկզբունքով, ներառելով այդ թվում թերապևտների, վիրաբույժների, ինչպես նաև այլ մասնագետների։ «Տանում ենք նաև մեր սարքավորումները։ Հեռավոր շրջաններում բուժքույրից բացի, որպես կանոն, այլ մասնագետ չկա»,- ասել է նա։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ Photo. Ria Novosti Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |