Նորաշենի ավագանին միանում է Փաշինյանի հրաժարականի պահանջին![]() 8 դեկտեմբերի 2020 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Նորաշեն համայնքի ավագանին որոշել է միանալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության անցնցում հեռացման պահանջին։ Նշվում է, որ ավագանին մեծ ուշադրությամբ հետևել է հանրապետությունում ստեղծված լարված ներքաղաքական իրավիճակին, «տեսնելով քաղաքական իշխանության ապակառուցողական, ապազգային, հասարակության նկատմամբ վարած մանիպուլացիոն քաղաքականությունը, պատերազմի առաջին օրերից և հետպատերազմյան ընթացքում իշխանության վարած ապիկար քաղաքականությունը՝ ՀՀ և Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության, ռազմագերիների, փախստականների, անհետ կորածների հարցերով, որոնցից մեկն ավագանու հարգարժան անդամ Հարություն Կիրակոսյանն է, իր անհամաձայնությունն է հայտնում վարչապետի կողմից նոյեմբերի 10-ին ստորագրված խայտառակ կապիտուլիացիոն փաստաթղթին»։ «Նորաշեն համայնքի ավագանին որոշում է՝ միանալ Հայաստանի Հանրապետության համայնքների մեծամասնության արդարացի պահանջին և անվերապահորեն պահանջել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության անցնցում հեռացումը իշխանությունից»,- ասվում է հայտարարության մեջ։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |