Դեկտեմբերի 7-ին ավելի քան 770 փախստական է վերադարձել Արցախ 8 դեկտեմբերի 2020 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 7-ին ավելի քան 770 փախստական է վերադարձել Ստեփանակերտ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Ընդհանուր առմամբ Արցախ է վերադարձել ավելի քան 34,500 փախստական։ «Ռուս խաղաղապահներն ուղեկցել են փախստականներին տեղափոխող ավտոբուսները, որոնք վերադառնում են Լեռնային Ղարաբաղ Հայաստանի տարածքից։ Մեկ օրում Ստեփանակերտ է ժամանել 778 մարդ։ Ավտոբուսների երթևեկն իրականացվել է ռուս խաղաղապահների և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։ Ռուս խաղաղապահները շուրջօրյա մշտադիտարկում են իրականացնում, հումանիտար օգնություն և կրակի դադարեցման ռեժիմի պահպանում 23 դիտակետում։ Դեկտեմբերի 6-ին Արցախ էր վերադարձել 759 փախստական։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |