Լավրով․ ՄԱԿ գնահատման առաքելությունը ԼՂ-ում կլինի դեկտեմբերի կեսին 8 դեկտեմբերի 2020 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Միավորված ազգերի կազմակերպության գնահատման առաքելությունը Լեռնային Ղարաբաղ կուղևորվի դեկտեմբերի կեսին։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Այժմ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պատրաստում է գնահատման առաքելությունը, ինչը որոշ ժամանակ է պահանջում։ Դրանում կմտնեն պրոֆիլային մասնագիտացված հաստատություններ և ՄԱԿ համակարգի ծրագրերը։ Պլանավորում են ուղարկել դեկտեմբերի կեսերին»,- հայտարարել է նա ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի հետ անցկացրած ասուլիսի ընթացքում։ Լավրովը նաև փոխանցել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ ԼՂ-ում հումանիտար աջակցության ցուցաբերման կենտրոնը դարձնել միջազգային՝ Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ,։ Ղարաբաղում տեղակայված է 1960 զինծառայող: Խաղաղապահ զորքերի կազմում ՌԴ ԶՈւ Կենտրոնական ռազմական շրջանի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումներն են: Կողմերի՝ նոյեմբերի 10-ի լույս գիշերվա ստանձնած պայմանավորվածությունների կատարումը վերահսկելու համար դիտակետեր են ստեղծվել Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Լոռիի աղետի գոտում Տեղում արձանագրվել են բոլոր խնդիրները, հեղեղումների արդյունքում պատճառված վնասները ԱԳՆ–ի մոտից բերման ենթարկված 28 անձ ձերբակալվել է ՔԿ–ն նշել է, որ նրանք բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ |