ԱԳ նախարարի աշխատանքային այցը Ֆրանսիա մեկնարկել է 8 դեկտեմբերի 2020 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի աշխատանքային այցը Ֆրանսիա, տեղեկացնում է ԱԳՆ-ն։ Այվազյանը հանդիպել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ։ Նախարարը Ֆրանսիայում կլինի դեկտեմբերի 8-9-ին։ Տեղի են ունենալու Այվազյանի բանակցությունները Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ: Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Բլինքեն․ ԱՄՆ-ն ուսումնասիրում է` ինչպես կարող է ամրապնդել ՀՀ-ին աջակցությունը «Մենք առաջ ենք շարժվելու այդ ուղղությամբ»,- ասել է նա Բագրատ սրբազանը ցավակցական գրառում է արել Իրանի դեսպանատանը․ Հարաբերությունները խորացնելու կարիք կա Նա շեշտել է, որ պետք է չեզոքացվեն այն խնդիրները, որոնք կարող են որևէ կերպ սպառնալիք դառնալ հարաբերությունների համար Քաղաքապետարան․ Հասարակական տրանսպորտն աշխատում է բնականոն, բացահայտվել են չարաշահումներ Ավինյանն անձամբ էր այցելել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ՝ զրուցելու վարորդների հետ Մայիսի 24–ից ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում |