Պատգամավոր․ Արավուսում 51 հա-ից ավելի հող է մնացել Ադրբեջանին 8 դեկտեմբերի 2020 - 18:52 AMT PanARMENIAN.Net - Սյունիքի մարզի Արավուս համայնքից 51 հեկտարից ավելի սեփական և պահուստային հող մնացել է Ադրբեջանին, հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը։ Պատգամավորը հիշեցրել է, թե փոխմարզպետը հերքում է այդ լուրերը, իսկ բնակավայրի վարչական ղեկավարը՝ հաստատում։ «Կուզեի, որ որևէ մեկն այսօր խոսեր սահմանների գծանշման կարգի մասին։ Մի մոռացեք, որ մենք ունենք օրենք, որով հստակ սահմանվում է՝ պետական սահմանը որոշվում է ՀՀ օրենքով և միջազգային պայմանագրերով»,- ասել է նա։ Ավելի վաղ սոցցանցում տեղեկություն էր տարածվել, թե Արավուսի գյուղապետ Արգամ Հովսեփյանն իր ջոկատով գնացել է ադրբեջանցիների հետ բանակցելու, որ առաջ չգան։ Լրագրողներն ահազանգել էին, թե համայնքապատկան հողերն ադրբեջանցիները քարտեզագրելիս փորձում են մտցնել իրենց անցած տարածքների մեջ։ Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Գրիգորյանը դեկտեմբերի 7-ին հերքել էր, թե Արավուս գյուղի հատվածում հայկական կողմն ադրբեջանականին տարածքներ է զիջել, համայնքապետը, սակայն, հակառակն էր պնդել։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա Լուկաշենկոն՝ Փաշինյանին․ Ակնկալում եմ շարունակել կառուցողական երկխոսությունը հարցերի լայն շրջանակի շուրջ «Միջազգային հարաբերություններում ամենաճիշտ կողմնացույցը ժողովրդական դիվանագիտությունն է»,–ասել է նա Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ճանապարհը փակ է Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է ՄԻՊ․ Երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից առաջնային է կրթական բարենպաստ միջավայրի ստեղծումը Նա նաև կարևորել է բուլինգի դեմ պայքարի ուղղությամբ համապարփակ և արդյունավետ միջոցների ձեռնարկումը |