Մարտի 10-ին Թեհրանում կբացվի Տնտեսական Համագործակցության Կազմակերպության գագաթաժողովը

PanARMENIAN.Net - Տնտեսական Համագործակցության Կազմակերպության (ՏՀԿ) գագաթաժողովին մասնակցելու համար Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մարտի 10-ին կմեկնի Իրան: Գագաթաժողովի աշխատանքին կմասնակցեն Աֆղանստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Թաջիկստանի եւ Իրանի առաջնորդները: Գագաթաժողովի ընթացքում կքննարկվեն կազմակերպության անդամ երկրների միջեւ տնտեսական համագործակցության ընդլայնման հարցեր: Ծրագրված են նաեւ ՏՀԿ երկրների ղեկավարների հանդիպումները, հաղորդում է Today's Zaman թուրքական թերթը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---