Մելիքսեթ Պողոսյանը` Սյունիքի մարզպետ

Մելիքսեթ Պողոսյանը` Սյունիքի մարզպետ

PanARMENIAN.Net - Սյունիքի մարզպետի տեղակալ Մելիքսեթ Պողոսյանը կառավարության որոշմամբ նշանակվել է Սյունիքի մարզպետ։

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.Մելիքսեթ Պողոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ», - ասվում է որոշման մեջ։

Մեկ այլ որոշմամբ Պողոսյանն ազատվել է Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից:

Ավելի վաղ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարական էր տվել և ազատվել զբաղեցրած պաշտոնից։ Պողոսյանը Սյունիքի մարզպետ էր նշանակվել 2018-ի հոկտեմբերին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---