ՄԻՊ-ը՝ ԱՄՆ դեսպանին․ Ադրբեջանը չի հրապարակում նաև գերիների իրական թիվը![]() 9 դեկտեմբերի 2020 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ հանդիպմանը ներկայացրել է ադրբեջանական վայրագությունների ու խաշտանգումների ապացույցներ, որոնք կատարվել են էթնիկ հայերի նկատմամբ։ Նա հավելել է նաև, որ Ադրբեջանը չի հրապարակում գերիների իրական թիվը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, փաստաբաններ Արտակ Զեյնալյանն ու Սիրանուշ Սահակյանը։ Պաշտպանը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի իշխանություններն արհեստականորեն ձգձգում են ինչպես պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ այդ գործողություններից առաջ ու հետո Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերադարձի և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացները՝ խաղալով հայ հասարակության հույզերի հետ։ Դեսպանը նշել է, որ ԱՄՆ համար առաջնահերթ է գերիների հանդեպ արժանապատիվ վերաբերմունքն ու նրանց անվտանգ վերադարձը: Դատապարտելով գերիների նկատմամբ բռնությունը՝ նա շեշտել է մեղավորներին պատասխանատվության ենթարկելու կարևորությունը։ Հանդիպման ընթացքում Պաշտպանը դեսպանին է փոխանցել ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված դաժանությունների ու խոշտանգումների կոնկրետ ապացույցներ։ ՄԻԵԴ-ը բավարարել է հայկական կողմի դիմումները` կիրառելով հրատապ միջոց հայ ևս 23 գերու նկատմամբ։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |