ՌԴ ռազմաբժիշկները լրացուցիչ բուժկետեր են բացել Արցախում 9 դեկտեմբերի 2020 - 15:26 AMT PanARMENIAN.Net - ՌԴ պաշտպանության նախարարության ռազմաբժիշկները լրացուցիչ բուժկետեր են բացել Արցախում՝ մեկ օրում բուժօգնություն է տրամադրվել 35 պացիենտի, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Առաջնային բուժօգնության համար ռազմաբժիշկները լրացուցիչ բուժկետեր են բացել Ստեփանակերտում, Խոջալուում և Լաչինի միջանցքում գտնվող ՌԴ խաղաղապահների դիտակետում»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։ Բուժկետերում աշխատում են տարբեր մասնագիտությունների բժիշկներ, ինչպես նաև հոգեբաններ։ Բուժկետերը հագեցած են ժամանակակից սարքավորումներով՝ մասնագետները կարող են զննել և առաջնային ախտորոշում իրականացնել տեղերում։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ Photo. Ria Novosti Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհին»․ Հունիսի շահառուն «Հզոր միտքն» է «Հզոր միտք» հասարակական կազմակերպությունն է, որն իրականացնում է ոչ ֆորմալ կրթական ծրագրեր |