Վրաերթի են ենթարկել Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարին![]() 9 դեկտեմբերի 2020 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Մյասնիկյան պողոտայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով խաղաղ անհնազանդության ակցիայի ժամանակ ցուցարարներից մեկին վրաերթի են ենթարկել, տեղեկացնում է Yerkir.am-ը։ Նրա ոտքը կոտրվել է՝ տեսանյութ է հրապարակվել։ Ի նշան բողոքի ցուցարարները փակել էին Մյասնիկյան պողոտան, վարորդներից մեկը մեքենան վարել է ուղիղ ցուցարարի վրա և երիտասարդին վրաերթի ենթարկելուց հետո անգամ չի կանգնել։ Տուժած ցուցարարին հիվանդանոց են տեղափոխել մեկ այլ մեքենայով։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմությունը դեկտեմբեր 8-ին ևս անհնազանդության ակցիաներ է անցկացրել։ Երևանի տարբեր հատվածներում փողոցներ են փակել։ Ընդդիմադիրները Փաշինյանին մինչև դեկտեմբերի 8-ը ժամը 12-ը ժամանակ էին տվել հրաժարականի համար, ապա անհնազանդության ակցիաներ սկսել։ Ոստիկանները ցուցարարներին բռնի բերման են ենթարկել։ Ցուցարարները վանկարկում էին «Նիկոլ՝ դավաճան»։ «Հայրենիքի փրկության շարժումը» կոչ է արել դեկտեմբերի 9-ին 16։00-ին հավաքվել Ազգային ժողովի մոտ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |