Պայթել է «Հայէկոնոմբանկի» գործադիր տնօրենի մեքենան

Պայթել է «Հայէկոնոմբանկի» գործադիր տնօրենի մեքենան

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 9-ի առավոտյան ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Արաբկիրում պայթել է «Լեքսուս» մակնիշի մեքենա, PanARMENIAN.Net ին հայտնեցին ոստիկանությունից։

Ըստ Shamshyan.com-ի՝ մեքենան պայթեցվել է, այն շահագործում է «Հայէկոնոմբանկի» գործադիր տնօրեն Արամ Խաչատրյանը։ Պայթյունի պահին նա ավտոմեքենայում չի եղել։ Դեպքի վայրում եղել է նաև ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։

Պայթյունի դիտավորության վարկածի մասին հարցին՝ Ոստիկանությունից և Քննչական կոմիտեից չպատասխանեցին։ ՔԿ-ից նշեցին, որ տեղեկություն կհրապարակվի ավելի ուշ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---