Վիրաբյանը թողնում է Երևանի փոխքաղաքապետի պաշտոնը․ Կաշխատի Հանրայինում![]() 9 դեկտեմբերի 2020 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը պաշտոնից ազատման դիմում է գրել։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում՝ հավելելով, որ առաջարկ է ստացել Հանրային հեռուստաընկերությունից։ «Հանրային հեռուստաընկերության տնօրինությունից առաջարկ եմ ստացել՝ ստանձնելու ընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնը: Կարծում եմ՝ սա լավ հնարավորություն է՝ մասնակցելու Առաջին ալիքում նախատեսվող կարևոր որակական փոփոխությունների ու ստեղծագործ նոր գաղափարների իրագործման գործընթացին: Ուստի դիմում եմ ներկայացրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ խնդրելով ազատել ինձ Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից: Կարծում եմ՝ անցած երկու տարիներին բավական դրական փոփոխություններ են տեղի ունեցել իմ համակարգման ներքո գտնվող ոլորտներում՝ մշակույթ, հանրակրթություն, սպորտ։ Համոզված եմ, որ մեր մայրաքաղաքը, անկախ բոլոր արհավիրքներից ու դժվարություններից, շարունակելու է զարգանալ: Կջանամ Հանրային հեռուստաընկերության մեծ ընտանիքի հետ միասին առավելագույնս օգտակար լինել հանրությանը»,- ասվում է գրառման մեջ։ Վիրաբյանը փոխքաղաքապետ էր նշանակվել 2018-ի հոկտեմբերին։ Մինչև այդ նա «Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենն էր։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |